Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին շրջանում մամուլում տարածվել էր, որ Իրանի նախագահի և Թուրքիայի վարչապետի միջև տեղի է ունեցել 37 րոպեանոց հեռախոսազրույց, որի ընթացքում Իրանի նախագահը զգուշացրել է Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որ եթե Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնեն, ապա Իրանը ստիպված կլինի աջակություն ցույց տալ քրդերին Թուրքիայի դեմ պայքարում:
Այս կապակցությամբ իրանագետ Մհեր Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ Իրանում քրդական խնդիրը ոչ թե տարածքային պահանջներ են, այլ ինքնավարության: «Այսինքն` քրդերն Իրանում պահանջում են ինքնավարություն, իսկ Ահմադինեժադի կողմից Թուրքիային մեղադրելն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ Իրանը վերջերս ավարտեց քրդական գործընթացը, որի ընթացքում որոշակի ռազմական գործողություններ արվեցին Թուրքիայի հետ համատեղ»,- ասաց Բաղդասարյանը:
Իսկ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով` Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններից հետո Էրդողանը փոխեց մինչ այդ քրդերի հանդեպ որդեգրած իր քաղաքականությունը և, ստեղծելով նոր իրավիճակ, խիստ վերաբերմունք դրսեւորեց քրդերի նկատմամբ` սկսելով ռազմական գործողություններ:
«Էրդողանի վստահ հայտարարությունը հիմք հանդիսացավ նաև զինվորականների շրջանում նրա հեղինակության բարձրացման համար, որի արդյունքում ինքն էր փորձում ուղղորդել զինվորներին քրդերի դեմ»,- ասաց նա:
Իսպիրյանը, խոսելով Թուրքիայում իսլամացած հայերին քաղաքական գործոն դարձնելու վերաբերյալ, ասաց, որ չի կարծում, թե այն կարող է նոր թափ առնել, մանավանդ որ իսլամացած հայերի խնդիրը Թուրքիայում նման տեմպերով նոր է սկսվել բարձրաձայնվել:
«Բացի այդ, նրանց քանակը այնպիսին չէ, նրանց ազգային ինքնագիտակցությունն այնպիսի ծաղկում չի ապրի, որ Հայաստանը կարողանա ինչ-որ հարցեր լուծելու համար դրանք օգտագործել»,-հավաստիացնում է թուրքագետը` հավելելով, որ Թուրքիայի պարագայում ևս քրդերը ոչ թե ձգտում են ակախության և ոչ էլ Քրդստան կամ քուրդիստան պետություն ստեղծելուն, այլ ձգտում են ինքնուրույնության.«Քուրդիստան պետություն ունենալը Թուրքիայի համար հեռանկարային, իսկ հայերի համար ունենալ քրդական նոր պետություն` ցանկալի չէ»,-իր խոսքն ամփոփեց Իսպիրյանը: