կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-25 17:31
Քաղաքական

Արցախցուն սպառնացել են զրկել աջակցությունից միտինգներին մասնակցելու դեպքում

Արցախցուն սպառնացել են զրկել աջակցությունից միտինգներին մասնակցելու դեպքում

Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Երեկ Արցախից Երևան տեղափոխված մի ընտանիքի էի այցելել։ Ընտանիքի հայրը վիրավոր է , խնամքին ունի 3 անչափահաս երեխաններ։ Կորցրել է ամեն ինչ՝ տարիներով արած-դրած տունը, հողերը, բայց հոգով տոկուն էր ու րոպե առաջ ուզում էր վերադառնալ Արցախ։

Դեսից դենից էինք խոսում զանգ ստացավ ,խոսելու ընթացքում զգում էի, որ մի բան այն չի ,իսկ հյուրընկալս գնալով ավելի էր զայրանում։ Հեռախոսն անջատելուց հետո լռեց , ես էլ չհարցրեցի՝ ինչ է պատահել ,բայց պայթեց։ Չասեց ով էր զանգողը, բայց զանգողը ասել էր, որ հանկարծ միտինգ չգնաք, եթե գնաք կզրկվեք 300000 դրամներից։

Թերևս լռեմ…»