Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գարնանը պանիր չի լինի՝ Ագրարային համալասրանի մասնագետներն օրեր առաջ պնդեցին:
«Քիչ են պանրի պաշարները և գարնան վերջին հավանաբար խնդիր կլինի, կարծում եմ, դա գների վրա չի ազդի»,- «ԵՐԿԻՐ»-ին ասաց «Աշտարակ կաթ» ընկերության մարքետինգի բաժնի բրենդմենեջեր Արամ Մինասյանը: Մինասյանը նաև տեղեկացրեց, որ այժմ իրենք կաթը գնում են լիտրը 150-160 դրամով:
Գյուղտնտեսության նախարարությունն այս ընկերության կողմից արած հայտարարությունը մեկնաբանում է այսպես. եթե այսօր 1 կգ պանիրը գնում ենք 2.500 դրամով, որը նվազագույնը երեք ամիս առաջ մթերված կաթից է, և որի գինը 60-80 դրամ էր, ուրեմն՝ արդեն 160-180 դրամով գնված կաթի պանիրը երեք ամիս հետո լուրջ գնային խնդիրներ է առաջ բերելու:
Այսօրվա պանրի աննախադեպ գները բերում են նրան, որ մարդիկ քիչ են պանիր գնում, հետևաբար, պանրի պաշարները կարող են և մի կերպ ձգել մինչև գարուն, եթե, իհարկե, մինչև տարեվերջ գնային անկում չլինի: