|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները` հանրապետական սենատորներ Ռիք Սքոթը և Թոդ Յանգը, Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ների ձեռք բերումից հետո Սենատ են ներկայացրել պատժամիջոցների օրինագիծ. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Հանրապետությունը ղեկավարում է մարդու իրավունքները ոտնակոխ անող ավտորիտար ռեժիմով, անցել է իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմը և ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի նկատմամբ որդեգրել է սադրիչ դիրքորոշում»,- նշված է օրինագծում, որում կոչ է արվում Անկարայի նկատմամբ կիրառել անհրաժեշտ պատժամիջոցները:
Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզն էլ հայտարարել է, որ Թուրքիային Ֆ-35-ների ծրագրից դուրս մղելը բավարար պատժամիջոց չէ: