կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-29 23:40
Հասարակություն

Պաշտոնից ազատվել է

Պաշտոնից ազատվել է

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի հրամանով` ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Կարապետյանն ազատվել է պաշտոնից:

Դեռևս պարզ չէ` Լոռու մարզի ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնանկությունը կապվա՞ծ է օրեր առաջ Վանաձորում գրանցված մեծ ավտովթարի հետ, որին զոհ գնաց նկարիչ Կարեն Դավթյանը` Կապոն:

Նրա մեքենային էր բախվել Wolksvagen Touareg մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Լոռու մարզի քննչական բաժնի պետի որդին: Վթարի հետեւանքով 6 մեքենա էր վնասվել: