|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանի «Արարատ» ակումբի ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և նրան ուղեկցող անձանց գործողությունների կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Կատարվում է նախաքննություն:
Շաբաթ օրը Արկադի Անդրեասյանը և նրան ուղեկցող անձինք ծեծի էին ենթարկել ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին, որը փորձել էր լուսանկարել մարզչին։
Հավելենք նաև, որ միջազգային ԶԼՄ-ներն էլ անտարբեր չեն մնացել: «Ավելի ուշ Առուշանյանը կոտրած ծնոտով և ուղեղի ցնցումով հիվանդանոց է տեղափոխվել: 63-ամյա Անդրեասյանը հենց նույն երեկո տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ դեպքի առնչությամբ ցուցմունք է տվել»,- մեջբերում է football.ua-ն: