Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների՝ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 44604.6 մլն դրամ՝ 2010թ. ապրիլի 1-ի համեմատ աճելով 43.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 4.0 տոկոսով:
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ վարկերի 0.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 51.3 տոկոսը:
Ապրիլի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 37987.8 մլն դրամ՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 5.2 տոկոսով: Ավանդների 68.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 24.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, իսկ 7.9 տոկոսը` նպատակային ավանդները: