Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Մեզ հասած տեղեկություններով` Վանաձորի «Սուրբ Նարեկ» մանկական հիվանդանոցում ծնողներից դեռ մուտքի մոտ 5000-ական դրամ են գանձում, հետո միայն թույլ տալիս մտնել այս կամ այն բժշկի մոտ:
Արդեն երկու օր է` մեր թերթը փորձում է կապ հաստատել հիշյալ հիվանդանոցի տնօրեն Մհեր Մարգարյանի հետ, սակայն վերջինիս գործավարուհին, պարզելով, որ զանգահարողը լրագրող է, միանգամից պատասխանում է` «տնօրենը տեղում չէ»:
Դե, եթե տնօրենը տեղում չէ, մենք էլ կփորձենք առողջապահության նախարարությունից ճշտել, թե ինչ հիմունքներով են գանձվում այդ գումարները, եւ արդյո՞ք ոչ բոլոր հիվանդանոցներում է 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումն անվճար: