Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միսաք Մանուշյանի անվան N48 դպրոցում անվանական դասարաններ բացվեցին 44-օրյա պատերազմում զոհված 5 շրջանավարտների հիշատակին, նաև հուշ-ցերեկույթ անցկացվեց՝ հայտնում է Yerkir.am-ը։
Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանն ասաց՝ Աբազյան Տիգրանը, Ասատրյան Արտավազդը, Բադալյան Համլետը, Թորոսյան Արամը, Մհերյան Էդգարը՝ հինգն էլ, հայրենասիրական ոգով դաստիարակված, բանիմաց, խելացի տղաներ էին, ժամկետային զինծառայողներ։
«Թիվ 48 հիմնական դպրոցը արցախյան 44-օրյա պատերազմում կորցրեց 5 քաջարի զավակներ։ Յուրաքանչյուրին անուն առ անուն հիշում եմ, երբ շրջում եմ դասասենյակներով և միջանցքով։ Յուրաքանչյուրը հերոսական ոգով դաստիարակված, խելացի մարդիկ էին և մեր երկրի համար պիտանի մարդիկ պետք է դառնային։ Նրանց գործը անմահ է և կմնան մեր հուշերում հավիտյան»,-ասաց Ժասմենա Արիստակեսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․