Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի ունեցավ «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնի առաջին շենքի հիմնարկեքն ու հողի օրհնման արարողությունը։ Տեղի ունեցավ նաեւ ՀՀ Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի եւ արցախյան հերոսամարտի նահատակ Վարդան Ամալյանի անվան հուշացուցանակների բացման արարողությունը:
«Պատերազմից հետո հասկացանք, որ հավաքված օգնությունն ու ֆինանսական միջոցները ուղղակի փոշիացնել չի կարելի, պետք է կացայա« մտածել։ Որոշեցինք հոգեբանական կենտրոն ստեղծել, այսօր ամենաթիրախայինը հոգեբանական բուժումն է։ Ցավոք, 21-րդ դարում հինգերորդ սերնդի պատերազմը մեզ հասցրել է հոգեկան շեղումների եւ այս առումով Հայաստանի մասնագիտական եւ ֆինանսական ուժերը չեն բավարարում»,- ասաց «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հիմնադիր Սուրեն Արեենցը։
Կարեւորելով հետպատերազմյա շրջանում հոգեբանական վերականգնողական աշխատանքների անհրաժեշտությունը՝ Արեենցը նշեց, որ նախատեսում են հոգեբանական վերականգնողական կենտրոններ բացել նաեւ Հայաստանի մի քանի մարզերում եւ Արցախում: Նախագիծը, որ կրում է «ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը, բաղկացած է երեք փուլից: Օրը խորհրդանշական էր նաեւ այն իմաստով, որ այս վայրում անմահացան նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մեր հերոսները։ Արցախյան հերոսամարտի նահատակ Վարդան Ամալյանի անվան պուրակում կատարվեց ծառատունկ՝ ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների: Բազմամարդ միջոցառմանը ներկա էին հերոսների ընտանիքի անդամներ, բարձրաստիճան այրեր։ Վահագն Ասատրյանի անվան նախագծի առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը, նախագահեց Կոտայքի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել Արքեպիսկոս Քարամյանը:
Մանրամասները դիտեք տեսանյութում
Լիանա Սարգսյան