կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-19 22:40
Առանց Կատեգորիա

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Կալանքին ընդառաջ

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Կալանքին ընդառաջ

Դեռ մարտի 4-ին «Ժողովուրդը» գրել էր, որ Հովիկ Թամամյանի գործի հետքերը հասնում են դեպի Ալրաղացի Լյով, քանի որ նա է Շահինյանի քրոջ որդուն իր հարազատների միջոցով համոզել, որպեսզի սպանությունն իր վրա վերցնի: Պատգամավորը խոստացել է այդ դեպքում գործի ընթացքը այնպիսի հունով փոխել, որ իբր Շահինյանի քրոջ որդի Արսեն Ահարոնյանը ինքնապաշտպանվել է, որից հետո մեկ-երկու ամսվա ընթացքում կրակոցներից վիրավորված Արսենը պետք է ազատ արձակվեր:

Սակայն գործն այլ ընթացք ունեցավ, եւ Սերժ Սարգսյանը հայտնի ճանապարհներով իմացավ, որ «շան գլուխը թաղված է» Վռամ Բաղդասարյանի տակ, որը թեեւ մտերիմ հարաբերություններ ունի Հովիկ Շահինյանի հետ, բայց Լեւոն Սարգսյանի հովանավորյալն է:

Եվ այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, պատասխանելով մեր հարցին, թե ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը Թամամյանի գործով հարցաքննվե՞լ է ՀՔԾ-ի կողմից, եթե այո, ապա ինչ կարգավիճակով, ասել է.  «Ձեր դիմումում նշված քրեական գործով ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա»:

Մեր մյուս հարցը, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Լեւոն Սարգսյանին` որպես մեղադրյալ, գործում ներգրավվելու մասին որոշումն արդեն կայացված է, եւ գլխավոր դատախազը օրերս պետք է մտնի ԱԺ պատգամավոր Սարգսյանին կալանավորելու միջնորդությամբ, ՀՔԾ-ն անպատասխան է թողել: