|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ինչպես Րաֆֆի Հովհանիսյանի հացադուլի մասին կուսակիցները չգիտեին, այնպես էլ այժմ տեղյակ չեն նրա եւ Տիգրան Կարապետյանի հանդիպումներից ու հնարավոր համագործակցությունից:
«Ես Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի խոսնակը չեմ, որ նրա բոլոր հանդիպումներից տեղյակ լինեմ, բնականաբար, որեւէ տեղեկություն չունեմ այդ հանդիպումից»,- ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Աաֆարյանը` հավելելով, որ պարտադիր չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր յուրաքանչյուր հանդիպման մասին տեղյակ պահի իրեն կամ անգամ վարչության փոխնախագահին:
Խմբակցության ղեկավարը խորհուրդ տվեց զանգահարել կուսակցության գրասենյակ եւ խոսել անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: «Միայն հանդիպման մասնակիցները կարող են մեկնաբանել այն»,- ավելացրեց նա: