կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-28 11:46
Քաղաքական

"Բեխաբար" պատգամավորները

"Բեխաբար" պատգամավորները

Երեկ հայկական լրատվամիջոցներով շրջանառվող թիվ 1 լուրը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականն էր:

 

Բոլոր նորմալ երկրներում մայրաքաղաքի առաջին դեմքի հրաժարականի մասին պաշտոնյաները գոնե ինչ-որ մեկնաբանություն կանեին` լավ կամ վատ: Սակայն թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական որեւէ մեկնաբանություն ստանալու բոլոր փորձերն ապարդյուն էին. Երեւանի քաղաքապետարանի հեռախոսները համառորեն լռում էին, իսկ հանրապետականները, գոնե օրենսդիր մարմնում, ոչինչ չգիտեին Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին, եւ բոլորը միաբերան, խոսքները մեկ արած, նշում էին` չգիտեմ, չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել...

 

Ավելին` պարզվում է` հանրապետականները, ում կողմից առաջադրվել է Կարեն Կարապետյանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, մամուլի հրապարակումներից էին տեղեկացել քաղաքապետի հրաժարականի մասին: