|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Ֆլորիդայի դատարանը ԱՄՆ քաղաքացուն, ով հեղինակել է «Պեդոֆիլի սիրո եւ հաճույքների ուղեցույց» սկանդալային գիրքը, երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարանը նրան մեղավոր է ճանաչել դեռահասների վերաբերյալ անպարկեշտ նյութեր տարածելու մեջ:
Գիրքը վաճառքի է հանվել Amazon ինտերնետային ֆորումում` անցյալ տարվա նոյեմբերին: 500-ից ավելի մեկնաբանություններ են եղել, որոնցում գիրքը որակվել է որպես զզվելի եւ վիրավորական:
Թեեւ արաձագանքը բացասական է եղել, Amazon-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ այդ գիրքը վաճառքից հանելը որպես գրաքննություն կդիտվի եւ որեւէ քայլ չէին ձեռնարկել: