Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին Ազատության հրապարակ էր եկել երգահան Ռուբեն Հախվերդյանը, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում: Նա շատ կարճ մնաց, մի քանի րոպե Հովհաննիսյանի հետ զրուցելուց հետո հեռացավ: Մենք Հախվերդյանին մի քանի հարց ուղղեցինք:
- Պարո'ն Հախվերդյան, Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցելու համա՞ր եք եկել հրապարակ:
- Ես որեւէ մեկին երբեւէ չեմ աջակցել, ինչ որ ասել եմ, ես ասել եմ էն գլխից ու հմի էլ եմ ասում նույն բանը, բայց նույն էշերն են ինձ լսում, ես ի՞նչ անեմ, ինչքա՞ն կարամ ասեմ ճիշտը, ինձ տելեվիզր չեն տալիս խոսելու, ինձ էլ հետաքրքիր չէ էս ամեն ինչը, որ ասեմ ի՞նչ: Մենք ընկերներ ենք, ո՞նց կարող ա ինքը ստեղ նստած լինի, եւ ես իրա կողքը չլինեմ, ինչքա՞ն կարամ նույն բանն ասել: Տուֆտություն ա ստացվում, ես ՀՀՇ-ի վախտերն էլ եմ ասել իրանց էշությունների մասին: ԼՏՊ-ին էլ եմ ասել, Սերժիկին էլ եմ ասում:
- Իսկ գալիք ընտրություններին փոփոխություն ակնկալո՞ւմ եք:
- Իհարկե, ոչ, կսարքեն ընտրությունները, ոնց որ միշտ... Սոցիալական լարվածություն չի կարա լինի, որովհետեւ ժողովուրդը արտագաղթի մեջ ա: Մենք պետք ա բոլորս միանանք... Ես կորցնելու բան չունեմ, երեխեք ունեմ, իրանց համար ապրում են... Մեզ լարում են ստից երկու ժողովուրդ` ռուսը` առաջին հերթին, ու թուրքը: Ամերիկայից էսօր եմ եկել, գնում եմ քնեմ...