կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-12 16:10
Հասարակություն

Աշխարհի վերջը երեկ էր` Տիգրան Մեծ պողոտայում

Աշխարհի վերջը երեկ էր` Տիգրան Մեծ պողոտայում

Երեկ երեկոյան` ժամը 19:00-ից հետո, Տիգրան Մեծ պողոտայում երթեւեկությունը կաթվածահար էր եղել, կարծես դեկտեմբերի 31-ը լիներ:

 

Մի ուղղությամբ մեքենաները շարժվում էին 5-6 շարքով, եւ քանի որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ այդպես էլ չտեսանք, վարորդներից շատերը դուրս էին եկել մեքենաներից ու փորձում էին ցուցումներ տալ մյուսներին:

 

Իսկ թե ի՞նչ «առիթով» էր խցանում եղել, yerkir.am-ին չհաջողվեց պարզել` ՃՈ լրատվության բաժնից տվեցին ՃՈ պետի համարը, այնտեղից էլ` վերլուծական բաժնի համարը, որտեղից էլ ասացին, թե իրենք իրավասու չեն տեղեկություն տրամադրել: