Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոսելով ՀՀ նախագահի ծաղկաձորյան ելույթի, ինչպես նաեւ ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ վերջինիս հայտարարությունների մասին` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողներին ասաց, որ դրանք դրական կգնահատեին, եթե չլիներ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը: «Մենք կարող ենք խոսքն ընդունել որպես դրական, բայց գնահատականներ տալիս են միայն գործին»,- նշեց նա եւ ավելացրեց, որ այս ամենը ցույց են տալիս, որ իշխանությունն առաջին տղայական ռեակցիայից անցել է ավելի լուրջ քննարկումների:
Մեկնաբանելով ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, թե ինքն ամաչում է նման ոստիկան ունենալու համար, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ես էլ իր տեղը լինեի, կամաչեի: Բոլորը պիտի ամաչեն նման ոստիկանություն ունենալու համար»:
Նա նշեց, որ խոսքը Հովհաննես Թամամյանի մասին է, եւ նրան աշխատանքից ազատելով սահմանափակվելը` քիչ էր: «Դրա համար կոնկրետ հոդված գոյություն ունի Քրեական օրենսգրքում: Այդ մարդը վաղուց պետք է բանտում լիներ: Ի՞նչ է նշանակում պահել կադրային ռեզերվում. սրանով ընդունենք, որ այստեղ հանցագործնե՞ր են պահվում: Դա նոր պատժաձե՞ւ է»,- հարց բարձրացրեց ՀԱԿ համակարգողը: