|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրք պատգամավորներն առանց ձեռնամարտի կյանք չունեն: Այս անգամ էլ հերթական ծեծկռտուքի պատճառ է դարձել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունից պատգամավոր Հասիպ Ղափլանի ելույթը:
Վերջինս, խոսելով Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի մասին, ասել է «պարոն Օջալանը», եւ դա բավարար է եղել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներին կատաղության հասցնելու համար:
«Չհամարձակվես 40 հազար թուրք սպանողին պարոն անվանել»,- բացականչել են նրանք, մի քանիսն էլ հարձակվել են Ղափլանի վրա:
Կռվին վերջ է տրվել, երբ խորհրդարանի փոխխոսնակ Սադըղ Յաղուտը ընդմիջել է նիստը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` պատգամավորների վարքով զբաղվելու է խորհրդարանի կարգապահական հանձնաժողովը: