|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի շենքում այսօր հրդեհ է բռնկվել:
ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ԱԻՆ հասարակայնության հետ կապերի ծառայության աշխատակից Գոհար Բաղդասարյանն ասաց, որ ժամը 15:20-ին ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գրիգոր Լուսավորչի 6 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով` Գ. Սունդուկյանի անվան թատրոնում:
Ժամը 15:21-ին այնտեղ է մեկնել 6 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է թատրոնի փայտե դեկորների պատրաստման արտադրամասը: Հրդեհը մարվել է 15.30-ին:
Այրվել է թատրոնի նշված արտադրամասի հատակը` նախնական տվյալներով` 4 քմ մակերեսով, սակայն, ինպես նշեց Գոհար Բաղդասարյանը, այրվել է ընդամենը 2քմ տարածք: