|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Տոկիոն մտադիր է հայտ ներկայացնել 2020-ի օլիմպիադան անցկացնելու վերաբերյալ: Ենթադրվում է, որ դա կարող է օգնել ավերիչ երկրաշարժից և ցունամիից տուժած երկրի վերականգնմանը: Այս մասին հայտարարել է Տոկիոյի քաղաքապետը:
«Թեեւ դեռ տասը տարի կա, բայց մենք կարող ենք սկսել նախապատրաստական աշխատանքները: Եթե մենք ջանասիրաբար աշխատենք, ապա մեծ օժանդակություն կունենանք մեր երկրի վերականգնման համար»,- ասել է Սինտարո Իսիհարան:
Հայտերը պետք է ներկայացվեն Միջազգային օլիմպիական կոմիտե` 2011 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած: Օլիմպիադայի անցկացման վայրի համար քվեարկությունը տեղի կունենա Բուենոս Այրեսում` 2013 թվականի սեպտեմբերին:
2020-ի օլիմպիական խաղերն անցկացնելու ցանկություն են հայտնել Բեռլինը, Հարավկորեական Պուսանը, Դոհան, Քեյփթաունը, Հռոմը և Ստամբուլը: