|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Հրաժարականի դիմումս ներկայացրել եմ գիտական աշխատանքի անցնելու պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թաթուլ Մանասերյանը տեղեկացրեց իր` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնից հրաժարվելու մասին:
«Ես մտադիր եմ ավելի լուրջ ուշադրություն դարձնել տնտեսագիտական ուսումնասիրությունների, որի պահանջարկը, կարծում եմ, մեծ է այսօր, եւ համախմբելու եմ իմ գործընկերներին` պատշաճ աշխատանք կատարելու համար»,- ասաց նա:
Թ. Մանասերյանը հավելեց, թե, չնայած հրաժարականի դիմումին, եթե հետագայում էլ իր մասնագիտական օգնության կարիքը լինի տնտեսությանը վերաբերող օրենքների, որոշումների եւ ռազմավարության մշակման հարցում, ապա չի մերժի:
Նշենք, որ Թ. Մանասերյանը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիրն է, որի գործառույթներն են լինելու երկրի տնտեսական միջավայրը քննադատական հայացքով վերլուծելն ու գնահատելը: