|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տեղեկացրել էինք, որ Հայաստանն այսուհետ անդամակցում է «Հորիզոն 2020» ծրագրին: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ «Հորիզոն 2020»-ը եվրոպական հզորագույն ծրագիր է, որը մեր գիտության համար մի շարք դռներ է բացում:
Ըստ նրա` Հայաստանը, անդամակցելով ծրագրին, ԵՄ-ին ասոցացվեց գիտությամբ:
«Ծրագրին ՀՀ անդամակցությունը հանրապետության գիտական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաև անհատ գիտնականներին ու ասպիրանտներին հնարավորություն կտա մասնակցելու գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխանող առաջնակարգ և կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև միջազգային գիտական համագործակցություններին: Այն հնարավորություն կտա օգտվելու եվրոպական գիտական կազմակերպությունների և համալսարանների ենթակառուցվածքներից, բարձրացնելու գիտական հետազոտությունների մակարդակը»,- ասաց Հարությունյանը:
«Հորիզոն 2020»-ին, ըստ նրա, կարող են մասնակցել գիտահետազոտական կենտրոնները, ինստիտուտները, համալսարանները, տեղական և տարածաշրջանային իշխանությունները, փոքր և միջին ձեռնարկությունները:
Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ հունիսի 2-4-ը Հայաստան են ժամանելու ԵՄ ներկայացուցիչներ, որոնք կբացատրեն, թե ինչպես կարելի է օգտվել «Հորիզոն 2020»-ի հնարավորություններից: