|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Թմրանյութի առևտրով զբաղվելու մեղադրանքով 4 տարի 2 ամիս ազատազրկման է ենթարկվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եղբորորդին՝ Մեհմեդ Էրդողանը:
Ըստ Posta-ի՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 1-ին դատարանը այդ գործով դատական վերջին նիստի ժամանակ հրապարակել է Էրդողանի եղբորորդու, ինչպես նաև նրա հանցակից 10 հոգու անուններ: Հայտնել են, որ Ստամբուլի դատախազությունը նրանց համար 17 տարվա ազատազրկում է պահանջել, սակայն դատարանը մեղմ է գտնվել նրանց նկատմամբ։
Նշենք, որ թմրավաճառները ձերբակալվել էին 2010 թվականին՝ Տիգրանակերտից Ստամբուլ մեծ քանակի թմրանյութ տեղափոխելու ժամանակ: