Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսի ժամանակ երկրի առաջին նախագահը չզլացավ անդրադառնալ իր ժամանակվա «ժողովրդավարությանը»: Սակայն Yerkir.am-ի հետ զրույցում այդ «երանելի» ժամանակներին չցանկացան անդրադառնալ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամներ Վազգեն Մանուկյանն ու Դավիթ Վարդանյանը. նրանք առաջիններից էին, որ լքեցին Տեր-Պետրոսյանին:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ գիտահետազոտական գործունեությամբ է զբաղվում, Տեր-Պետրոսյանի տարիների «ժողովրդավարության» մասին կարծիքն էլ չի փոխվել. այդ մասին արդեն 10 տարուց ավելի է, ինչ խոսում է: «Եվ բացի այդ` ես զբաղված եմ շատ ավելի կարեւոր հարցերով եւ չեմ պատրաստվում Լեւոն Տեր-Պետրոսյանի ամեն մի հայտարարությանն անդրադառնալ»,- նշեց նա եւ հավելեց, որ եթե ասելու բան ունենա, կա'մ հայտարարությամբ հանդես կգա, կա'մ էլ հարցազրույց կտա:
Մեկնաբանություներից հրաժարվեց նաեւ Դավիթ Վարդանյանը: Նա էլ հայտնեց, թե հիմա քաղաքականությամբ չի զբաղվում, ավելին` այսօր մանկավարժությամբ է զբաղվում: Տեր-Պետրոսյանի «ժողովրդավարության» տարիները նախկին քաղաքական գործիչը` ներկայիս մանկավարժը, հիշել չցանկացավ. մի բան միայն գիտի, որ այդ տարիներին «ժողովրդավարություն, իհարկե, չկար»: