կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-22 22:36
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Կրկին բացել են

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Կրկին բացել են

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի` 5 ծրարով նամակները երեկ, ի վերջո, մեր թերթի խմբագրությունը ստացել է. «Արթիկ» ՔԿՀ-ն նամակները քաղբանտարկյալից ստացել էր փետրվարի 14-ին:

 

Նույնիսկ մակերեսային արտաքին զննությունից ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի` «ՀԺ»-ին ուղարկված 5 ծրարները մինչեւ հասցեատիրոջն առաքելը բացվել եւ փակվել են: «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը նշված 5 ծրարներն առաքել է, այսինքն` «Հայփոստի» Արթիկի բաժանմունք է հանձնել քաղբանտարկյալից ստանալուց 3 օր անց` փետրվարի 17-ին, ինչի մասին վկայում են ծրարի վրայի կնիքները:

 

«Արթիկ» ՔԿՀ-ն եւս մեկ անգամ` հունվարի 21-ին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայությամբ էր ստացել եւ առաքել Նիկոլ Փաշինյանի` «ՀԺ»-ին հասցեագրված նամակները` 8 ծրար, որոնք եւս մինչեւ փոստին հանձնելը բացվել եւ փակվել էին: