|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ես չեմ ասում` ինքն է ասել 1998 թվականին, հրաժարականից առաջ, որ Պարույր Հայրիկյանն իմ քաղաքական իդեալն է»,- Լեւոն Տեր-Պետրոսյանի` 13 տարի առաջ ասված այս խոսքերն է այսօր հանկարծ մտաբերել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ ինքը չի ուզում դրա մասին խոսել, որովհետեւ դուրս կգա, որ դրանից կառչել է: Ուղղակի հիշեցնում է. «Եթե դու կաս, քո իդեալն էլ կա, մի հատ տես` էդ իդեալդ ինչ է ասում»:
Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտանիքը երկար ժամանակով մեկնել է ԱՄՆ` Հայրիկյանը նշել է. «Ես գիտեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմաթիվ բարեկամներ ունի ԱՄՆ-ում, եւ ոչ պակաս, քան որեւէ մեկը իր ընտանեկան հարցը կարգավորելու իրավունք ունի: Բայց ինչպես ցանկացած հայ, թքած ունի ազգային ճակատագրի վրա, չի հասկանում, որ ընտանիք է նաեւ ազգը»: