|
Փոխարժեքներ
29 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Բոլորս էլ գիտենք, որ ոչ մի կոալիցիա հավերժական չէ: Քաղաքական ուժերը կոալիցիա են կազմում` որոշակի ժամանակահատվածում ծրագրված աշխատանք իրականացնելու նպատակով: Մեր փնտրտուքներն էլ, բնականաբար, կարող են ավարտվել նոր համատեղ սատարումներով, նոր ծրագրեր կազմելով, համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություններով:
Յուրաքանչյուր կուսակցություն այս ամենի մասին հանրությանը կներկայացնի իր դիրքորոշումը: Թե դրա արդյունքում նոր հռչակագիր, հուշագիր կամ հայտարարություն կլինի` դա արդեն տեխնիկական խնդիր է»,- համարում է Գալուստ Սահակյանը: