կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 12:22
Հասարակություն

Վթարի ենթարկված զինվորական մեքենան տեխնիկական խնդիր է ունեցել. Սեյրան Օհանյան

Վթարի ենթարկված զինվորական մեքենան տեխնիկական խնդիր է ունեցել. Սեյրան Օհանյան

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին զինվորական «Ուրալ» բեռնատար ավոտմեքենայի վթարի դեպքի առթիվ ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին,  yerkir.amի հարցին ի պատասխան,  ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը: Նրա  խոսքով ` վթարը տեղի է ունեցել զորավարժություններից վերադառնալու ճանապարհին:

 

«Ծառայողական քննության արդյունքում պարզվել է,  որ տեխնիկական խնդիր է եղել, որն առաջացել է մեքենայի վարման ընթացքում: Մնացածը կպարզենք,  երբ ծառայողական քննությունն ավարտվի»,- ասաց նախարարը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 17-ին` ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրում դուրս էր եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել էր ժամկետային զինծառայող  Արտյոմ Գերասի Թովմասյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):