|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ մեկնարկել է անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովը:
Միջոցառմանը մասնակցում են մեկ տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արտաքին գործերի և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ:
Համաժողովի օրակարգը ներառում է համաշխարհային քաղաքականության արդի մարտահրավերների հետ կապված կարևորագույն հարցեր, որոնց շուրջ քննարկումներ են տեղի ունենում ինչպես համաժողովի պաշտոնական մասում, այնպես էլ մասնակիցների բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ:
Օրակարգային հարցերի շարքում այսօր համաժողովի մասնակիցները քննարկում են նաև գլոբալ կայունության և անվտանգության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության խնդիրները: