Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարվեստական մարմնամարզության նախկին չեմպիոնուհի Ալինա Կաբաևան, որին Պուտինի սիրուհին են համարում, դարձել է խոշորագույն ռուսական մեդիա խմբի տնօրենը. ըստ inopressa.ru-ի` ասվում է L’Espresso-ում հրապարակված հոդվածում:
«Օլիմպիական հարթակից` խորհրդարան, իսկ այժմ` ԶԼՄ: Մամուլը երկար տարիներ նրան վերագրում է Վլադիմիր Պուտինի հետ ինտիմ հարաբերություններ, որի համար էլ նա գաղտնի կերպով 2 որդի է լույս աշխարհ բերել: Կաբաևան ու Պուտինը միշտ հերքել են իրենց սիրային կապի մասին լուրերը, իսկ գեղեցկուհին երբեք չի բացահայտել երեխաների հոր անունը: Սակայն նրա նշանակումը հավելյալ հարցեր է առաջացնում նաև այն պատճառով, որ մեդիա խմբի սեփականատեր է Յուրի Կովալչուկը՝ Պուտինի ամենահավատարիմ ընկերն ու դաշնակիցը»,- գրում է թերթը:
«Անկասկած, Ալինան, ունենալով մարզական ոլորտի երկու դիպլոմ, մամուլի ոլորտում ոչ կոմպետենտ ղեկավար է, թեկուզև նա 2008 -ին եղել է դիտորդական խմբի խորհրդի անդամ»,- ասվում է հոդվածում:
Հոդվածի վերջում թերթը նաև մեջբերում է բլոգեր Ալեքսեյ Նավալնիի խոսքերը. «Ռուսաստանը դառնում է ցեղական պետություն: Պուտինը լավ ճաշակ ունի: Ռուսական ԶԼՄ-ներին ճկունություն էր պետք: Առաջնորդի ընկերուհի լինելը միշտ էլ հարմար է»: