կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-29 04:47
Հասարակություն

ԱԺ-ին գործարար պատգամավորներ հարկավո՞ր են

ԱԺ-ին գործարար պատգամավորներ հարկավո՞ր են

Նոր նստաշրջանում ԱԺ-ն կքննարկի «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծը, որով նախարարներին ու պատգամավորներին կարգելվի անմիջականորեն զբաղվել ձեռնարկատիրությամբ: Գաղտնիք չէ, որ տարիներով ձեւավորված ավանդույթի համաձայն` երկրի հիմնական խոշոր ձեռնարկությունները հենց պատգամավորներն են տնօրինում, եւ եթե Սահմանադրության նորմը կիրառվի, ապա 2012-ի խորհրդարանում արդեն չեն լինի բիզնեսով զբաղվող պատգամավորներ:


Տարեվերջյան հարցազրույցներից մեկում խնդրին անդրադարձել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Պետք է բացառենք, որ պաշտոնատար անձինք իրենց պաշտոններն օգտագործեն բիզնեսն առաջ տանելու համար»,- նշել էր նա: Փորձեցինք պարզել ԱԺ որոշ գործարար պատգամավորների կարծիքը հարցի առնչությամբ: Պատասխանները միանշանակ չէին, շատ դեպքերում` նույնիսկ տարօրինակ ու զավեշտալի: Առավել ուշագրավները ներկայացնում ենք Ձեզ:


Խաչիկ Մանուկյան. «Մաքս գրուպ» ընկերության նախագահ

Վայ, ինչ լավ կըլնի: Բայց եթե իրանք են զբաղվում, ի՞նչ անենք, էթանք զոռով մարդ բերենք` ասենք զբաղվի պոլիտիկայո՞վ: Պոլիտիկայով ու բիզնեսով էն մարդիկ են զբաղվում, ում հասու են դրանք: Հետո ասեմ, որ բիզնեսով զբաղվող պատգամավորը շատ ավելի օգուտ կտա մեր ազգին ու Ազգային ժողովին: Ունենք ԱԺ, որ ուղիղ համեմատական է ժողովրդի կեցվածքին, իրենց ընտրած Ազգային Ժողովն է, մեկը մեկին արժանի են: Մարդը հենց ընենց տեղը պատգամավոր չի դառնում: Ես դեմ չեմ, որ պատգամավորը զբաղվի: Փորձը ցույց է տալիս, որ շատ օրենքներ գործարար պատգամավորների շնորհիվ են անցնում: Պետության շարժիչ ուժը դարձել են գործարարները, նրանք առաջամարտիկներ են քաղաքական դաշտում:


Միշա Ստեփանյան

Դա ինչ վատ է որ: Եթե չլինի այդ գործարարությունը, ովքեր են ներկայացնելու ԱԺ-ում տնտեսության կոնկրետ ընթացքը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Երկիր»-ի վաղվա` հունվարի 29-ի համարում:


Պատրաստեց Շ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ