|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գեղեցիկ տղամարդկանց ու կանանց բախտը, անշուտ, բերում է: Սակայն պարզվում է` դրա դիմաց բնությունը նրանցից ոչինչ չի պակասեցրել:
Վերջերս բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ հրապուրիչ մարդիկ շատ ավելի խելացի են: Նրանց IQ-ի մակարդակը, որպես կանոն, 14 կետով բարձր է միջինից: Կարելի է ասել, որ հիմար շիկահարների մասին առասպելը վերջնականապես հօդս է ցնդել:
Արիզոնայի համալսարանի գիտնականներն ասում են, որ կյանքի տեւողությունն անմիջականորեն կապված է ինտելեկտի գործակցի հետ: Որքան խելացի է մարդը, այնքան ավելի շատ հնարավորություն ունի ապրելու մինչեւ հարյուր եւ նույնիսկ ավելի տարի:
Նորվեգացի հայտնի մասնագետ Գրո Ադամը բացատրում է, որ ամբողջ հարցը ստրեսակայունության մեջ է: Հատկապես դիմացկուններն են ավելի լավ սովորում, որովհետեւ նոր բաները նրանց չեն տագնապում, եւ շատ են ապրում: