|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Լուվրի վրա հարձակումը: «Արմատական իսլամիստի նոր հարձակում Փարիզում՝ Լուվրի թանգարանում: Ֆրանսիան կրկին սահմանագծին է: Ավելի խելացի եղիր, ԱՄՆ»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հաղորդել ենք, որ Լուվրի թանգարանի մոտ մաչետեով զինված անհայտ տղամարդը հարձակվել է ռազմական պարեկի վրա՝ բացականչելով «Ալլահ Աքբար»: Զինծառայոցներից մեկը կրակել է հարձակվողի վրա, որը վիրավորվել է որովայնի հատվածում, երկրորդ զինծառայողը թեթեւ վիրավորում է ստացել: Ֆրանսիայի վարչապետը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել: