Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 15-ին լրանում է ՀՀ ժողովրդական նկարչուհի, քանդակագործ-խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանի 95-րդ տարելիցը:
Հռիփսիմե Սիմոնյանը ծնվել է 1916 թ., Կարսում: Սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայում, իսկ 1943թ. մասնակցել է հանրապետական, միութենական եւ միջազգային ցուցահանդեսների` արժանանալով բազմաթիվ շքանշանների եւ դիպլոմների:
Հռիփսիմեն խեցեգործություն է դասավանդել Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում եւ ստացել պրոֆեսորի կոչում: Հռիփսիմե Սիմոնյանին է պատկանում Հայաստանում պրոֆեսիոնալ խեցեգործության վերածննդի նախաձեռնությունը:
2009թ. դեկտեմբերի 9-ին Երեւանի «Սիրահարների այգում» տեղադրվեց Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհի» խեցեգործ քանդակը:
Հռիփսիմե Սիմոնյանը մահացել է 1998թ.:
Տեղին է հիշատակել Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի կարծիքը մեծանուն Օհան Դուրյանի մահվան առթիվ. «Եթե, ասենք, գերմանացի լիներ Դուրյանը, ամբողջ աշխարհը հիմա կսգար մեծ մաեստրոյի մահը»: Եթե, ասենք, գերմանացի լիներ Հռիփսիմե Սիմոնյանը, ամբողջ աշխարհը կնշեր մեր երկրին մեծ ավանդ թողած նկարչի ծննդյան տարելիցը: