Մի քանի տարի առաջ սեփական տների հարևանությամբ կառուցվեց Մայր Թերեզա բժշկական քոլեջը, որը փակում է բակ մտնող մեքենաների ճանապարհը, և արտակարգ իրավիճակների դեպքում որևէ օգնություն ցուցաբերելն անհնար է: Նախօրեին տեղի ունեցած հրդեհն էլ դրա վառ ապացույցն է: Շինաշխատանքների առաջին իսկ օրվանից բնակիչները բողոքել են տարբեր ատյաններ, անգամ աթոռներով նստել են շինհրապարակում, որպեսզի թույլ չտան ճանապարհի փակումը, սակայն կառուցապատողը հայտարարել է, որ իր ուզածն անելու է: Բնակիչների պատմելով՝ հերիք չէ, որ հրշեջ մեքենաները մոտ 40 րոպե ուշացումով են տեղ հասել, դեռ մի բան էլ չեն կարողացել մտնել բակ, մոտենալ տների մի մասին, քանի որ քոլեջի շենքը խանգարել է: