Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՊԿ անդամ երկրներից մեկում գունավոր հեղափոխություն կազմակերպելու փորձի դեպքում կազմակերպությունը կպաշտպանի այդ երկիրը. ասել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որ "Москва.Кремль.Путин" ծրագրով հեռարձակվել է «Ռոսիա - 1» ալիքով:
«Մենք ցույց տվեցինք, որ սա (ՀԱՊԿ) լուրջ կազմակերպություն է, և որ նրանք դա պետք է հաշվի առնեն, որ ցանկացած այլ պետությունում գունավոր հեղափոխության փորձերի դեպքում ՀԱՊԿ-ը միշտ պաշտպանվելու է, սա շատ կարևոր է»,- ասել է Մատվիենկոն՝ պատասխանելով Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գնահատականներին վերաբերող հարցին։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ամենաերկար սահմանն ունի Ղազախստանի հետ։
«Եթե հնարավոր չլիներ ժամանակին դուրս գալ այս իրավիճակից, դա սպառնալիք կլիներ ոչ միայն Ղազախստանի ինքնիշխանության, այլև հարևան երկրների անվտանգության և ինքնիշխանության համար»,- ասել է Մատվիենկոն։