Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 29-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համաձայնագիրը, որը 2018-ի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրել են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները:
Այ փաստաթուղթը շրջանակային բնույթ է կրում, ինչը թույլ է տալիս ճկուն որոշումներ ընդունել մակնշման կիրառման հարցում ոչ թե սահմանափակ քանակով ապրանքների, այլ արտադրանքների ընդլայնված հատվածի վերաբերյալ:
Համաձայնագրի հիմնական խնդիրը ապրանքների մակնշման գործընթացի միասնականացումն է ԵԱՏՄ ողջ տարածքում: Աժմ սեփական տարածքում մակնշում իրականացնելուց առաջ պետությունը պետք է այս կամ այն ապրանքի մասին առաջարկ ներկայացնի միության բոլոր անդամ երկրների դիտարկմանը: Երեք ամսում հանձնաժողովը դիտարկում է առաջարկը և որոշում կայացնում:
Եթե ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվում, ապա երկու և ավելի երկիր կարող են իրենց օրենսդրության համապատասխան մակնշման գործընթաց իրականացնել՝ ելնելով համաձայնագրում նշված ընդհանուր սկզբունքներից:
Տվյալ փաստաթղթով ամրագրված կանոնները թույլ կտան ուժեղացնել հսկողությունը ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության նկատմամբ՝ դրանով իսկ նվազագույնի հասցնելով ստվերային շրջանառությունը: Իսկ սպառողները կստանան երաշխիք, որ իրենց ձեռք բերած ապրանքն օրինական է: