|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Չինաստանի հետ ընդունել են համատեղ հայտարարություն՝ կապված առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:
Համատեղ հայտարարությունը ընդգծում է ԵԱՏՄ-Չինաստան բազմակողմանի գործընկերության կարևորությունը: Հայտարարությունն արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասայի, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևի, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյանի անունից:
Համաձայնագիրը Միության, որպես միասնական սուբյեկտի, և Չինաստանի միջև ստեղծում է իրավական հիմք առևտրատնտեսական համագործակցության համար: Այն ազատ առևտրի համաձայնագրի ձևաչափով չէ, չի նախատեսվում մաքսատուրքերի իջեցում կամ վերացում: Համաձայնագրի նպատակն է բարձրացնել կարգավորման համակարգի թափանցիկության մակարդակը, հեշտացնել առևտրային ընթացակարգերը, ինչպես նաև զարգացնել կոոպերացիոն կապերը: