|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է հրաման «Օտարերկրյա քաղաքացիների մուտքի ու ելքի անվիզա կարգ սահմանելու մասին» , հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Այդ փաստաթուղթը առավելագույնը 5 օրով Բելառուս ժամանող 80 երկրների քաղաքացիների համար անվիզա մուտքի ռեժիմ է սահմանում։ Ռեժիմը տարածվում է եվրոպական 39 երկրների, նաեւ Բրազիլիայի, Ինդոնեզիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի վրա։ Հիմնականում այս ռեժիմը վերաբերում է Բելառուսի ռազմավարական գործընկերներին ու այն երկրներին, որոնք Բելառուսի քաղաքացիների համար միակողմանի կարգով անվիզա ռեժիմ էին սահմանել։ Փաստաթուղթն ուղղված է գործարարների, զբոսաշրջիկների, անհատների վրա, որոնք քաղաքացիական անձնագրեր ունեն ու չ ի տարածվելու պաշտոնական ուղեւորություններ իրականացնող օտարերկրացիների վրա ՝ նրանց դիվանագիտական, ծառայողական, հատուկ անձնագրերը հաշվի չեն առնվելու։