| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են երկիրն աշխարհի առաջատար տերությունների շարքում ներառելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում hանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի արարողության ժամանակ. հայտնում է Anadolu-ն։
Ըստ նրա՝ դրան կհաջողվի հասնել երկրի զարգացած ենթակառուցվածքների, քաղաքական և տնտեսական հզորության շնորհիվ։
Էրդողանն ընդգծել է, որ Աթաթուրքի կողմից 1923 թվականին ժողովրդի կամքի գերակայության սկզբունքով հիմնադրված նոր պետությունը թուրք ժողովրդի պետականության երկու հազարամյա ավանդույթների շարունակությունն է։
«Անշուշտ, անհրաժեշտ և կարևոր է հարգել Աթաթուրքի հիշատակը։ Առավել կարևոր է շարունակել նրա գործը, հետևել հանրապետության հիմնադրի պատվիրաններին»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները հետևում են առաջին նախագահի կտակած ուղեգծին։
Երկրի ղեկավարը հավելել է, որ Թուրքիան այսօր ներգրավված է Սիրիայում, Լիբիայում և Կովկասում տեղի ունեցող գործընթացներում, ինչպես նաև ժամանակակից Թուրքիան ակտիվ դիվանագիտական պայքար է տանում Եվրոպայում և աշխարհում։