|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի 15-րդ Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանում իր հիմնական ելույթում խոստացել է, որ երկիրը երբեք չի հրաժարվի միջուկային տերության կարգավիճակից։ Այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Հանրապետության կառավարությունն այսուհետ եւս անշեղորեն կամրապնդի միջուկային պետության կարգավիճակը՝ որպես բացարձակ անշրջելի եւ հարձակողական կարգով պայքար կծավալի մեզ ընդդիմացող ուժերի դեմ, որպեսզի ջախջախի նրանց բոլոր հակահանրապետական սադրիչ գործողությունները»,-հայտարարել Է Կիմ Չեն Ընը:
Նա հավելել է, որ ԿԺԴՀ-ի կառավարությունը հետևողականորեն կարդիականացնի բանակը և պաշտպանական արդյունաբերությունը, ամբողջ ծավալով կապահովի մարդկային և նյութական ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ամբողջ ժողովրդի զինման և երկիրը «ամրոցի» վերածելու համար, ինչպես նաև անընդհատ կավելացնի և կամրապնդի պետության պաշտպանական հզորությունը։