Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան վճռական է խաղաղ նպատակներով միջուկային էներգիան զարգացնելու հարցում. ըստ Anadolu-ի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի Երիտասարդ ձեռներեցների համադաշնության` (TÜGİK) չորեքշաբթի Անկարայում կայացած հանդիպման ժամանակ։
Նա ուշադրություն է հրավիրել ժամանակակից աշխարհում էներգետիկ ռեսուրսների կարևորությանը։ Էրդողանը հիշեցրել է, որ համաշխարհային շուկաներում գների վերջին կտրուկ թռիչքի պատճառը հիմնականում էներգակիրների, այդ թվում՝ գազի, նավթի և ածխի գների աճն է։
Թուրքական պետության ղեկավարը վստահեցրել է, որ Մերսինի Աքքույու ատոմակայանից հետո Թուրքիան կհայտարարի երկրորդ ատոմակայանի նախագծի մեկնարկի մասին։
«Նրանք, ովքեր փորձում են սաբոտաժի ենթարկել էներգետիկ նախագծերը, գործում են քաղաքացիների և տնտեսության շահերին ու կամքին հակառակ։ Նման քայլերի մեջ ներգրավվածները պատասխան են տալու ժողովրդին»,- զգուշացրել է նա։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն երկիրը ներառելու աշխարհի առաջատար տնտեսությունների տասնյակում։ «Թուրքիան քայլ առ քայլ մոտենում է թիրախին․ մեր երկիրը վերածվում է համաշխարհային արտադրության և արտահանման ճանաչված կենտրոնի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։