Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN International-ի հետ զրույցում պատասխանել է Բոդրումում սիրիացի փախստականների նավի խորտակման հետևանքով մահացած` 3-ամյա երեխայի վերաբերյալ հարցերին:
Ըստ AA-ի՝ հարցին, թե ինչպե՞ս է արձագանքել, երբ տեսել է երեխայի՝ ափին հայտնաբերված դին, Էրդողանը պատասխանել է, որ այդ ժամանակ եղել է իր ընտանիքի անդամների և թոռների հետ և, լուսանկարը տեսնելով, «փուլ է եկել»:
«Երբ լուսանկարը տեսա՝ հարց առաջացավ՝ որտե՞ղ է մարդկությունը, որտե՞ղ է մարդկության խիղճը»,- ասել է նա՝ հավելելով, որ արտասվել է:
Լրագրողի հարցին, թե այդ ամենի մեղավորն ո՞վ է, Էրդողանը պատասխանել է. «Իրականում, ես այս հարցում մեղադրում եմ ամբողջ արևմտյան աշխարհին»: Նրա խոսքով՝ Արևմուտքը ցանկանում է Միջերկրական ծովը գերեզմանատան վերածել:
Էրդողանի պնդմամբ՝ Միջերկրական ծովի հարակից երկրները չեն ցանկանում ընդունել փախստականներին, մինչդեռ, նրա խորին համոզմամբ, Թուրքիան իր սահմանին հայտնված մարդկանց հյուրընկալում և տեր է կանգնում: «Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Հունգարիան, Գերմանիան և նմանատիպ այլ երկրներ կարող են նույն կերպ վարվել, սակայն չեն անում» ,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ երկրների ղեկավարները պետք է պատասխանատվություն վերցնեն և համատեղ գործողությամբ այդ մարդկանց ապրելու հնարավորություն տան: «Մենք նմանատիպ լուսանկարներ չենք ցանկանում տեսնել»,- ասել է Թուրքիայի նախագահը: