|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները շարունակում են քննարկել Ռուսաստանում ՀՀ նոր դեսպանի թեկնածության հարցը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հետ է կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին։ Իշխանական շրջանակներում որոշումը պայմանավորում են նրանով, որ Արսենյանի աշխատանքը չի արդարացրել ակնկալիքները, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ։ Մինչդեռ դրանք բարելավելու ուղղությամբ անձամբ Փաշինյանի ջանքերը դեռ արդյունք չեն տալիս, հետևաբար դեսպանի աշխատանքը ոչինչ է այդ հարթության մեջ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր դեսպանի թեկնածուների թվում Նիկոլ Փաշինյանը դիտարկել է նաև արդեն նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է Մոսկվա մեկնելու և դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկից։ Այս պահին նոր դեսպանի որոնումները շարունակվում են։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը ցանկանում է Մոսկվա գործուղել ոչ թե պարզապես դիվանագետի, այլ քաղաքական թիմից այնպիսի անձի, որը կկարողանա տարբեր մակարդակներում արդյունավետ աշխատել ռուսական կողմի հետ և անհրաժեշտության դեպքում կարգավորել Երևան-Մոսկվա հարաբերություններում առաջացող խնդիրները։ Հարցն առավել արդիական է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցի ֆոնին։ Վարչապետն արդեն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հրավիրել է Մոսկվա, որտեղ քննարկվելու են նաև տարածաշրջանային գործընթացներն ու Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունները։ Թե ով, ի վերջո, կստանձնի Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, դեռ հայտնի չէ»։