|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Կադրային վերադասավորումների ամենաքննարկվող թեման ՀՀ վարչապետն է. գրում է «Հրապարակը»: Թերթը հիշեցնում է, որ գրվեց, թե Տիգրան Սարգսյանին առաջարկ է եղել վերադառնալ ԿԲ, սակայն նա նախընտրել է ոչինչ, քան վերադառնալ հետ:
ԿԲ կուրացիան, ինչպես հայտնում է «Հրապարակը», շարունակում է իրականացնել Տիգրան Սարգսյանը, սակայն ԿԲ-ում բացասական վերաբերմունք կա նրա նկատմամբ, ինչն այլեւս չեն էլ թաքցնում: Սա պայմանավորված է վարչապետի ու Ջավադյանի սրված հարաբերություններով:
Ըստ թերթի նույն աղբյուրների, ԿԲ-ում խուսափում են անգամ շրջանառել Տ. Սարգսյանի անունը: Ասում են, գրում է թերթը` բացահայտ արտահայտվում է ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը: