|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի՝ ձմռանը նախապատրաստվելու վիճակն անբավարար է։ Ինչպես փոխանցում է «ՈւՆԻԱՆ» գործակալությունը, այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Լոգիստիկա, հացահատիկ, գյուղատնտեսություն, էներգետիկա. այս ամենը շատ կարևոր է։ Ինչպես և կայունության պլանները, որոնցից ես, անկեղծ ասած, բոլորովին գոհ չեմ։ Ես տեսել եմ կատարված աշխատանքների տոկոսը. մենք պետք է շատ արագ միանանք», - նշել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նոր վարչապետ Սերգեյ Կորեցկին խոստովանել էր, որ գալիք ձմեռն ավելի ծանր է լինելու, քան նախորդը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Դմիտրի Կուլեբան էլ հայտարարել է, որ երկրին շատ բարդ ժամանակներ են սպասվում։