Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ուկրաինան պատրաստ է բանակցությունների համար հանդիպել Ռուսաստանի հետ։ Սակայն դրանից առաջ Մոսկվան պետք է մայիսի 12-ից հրադադար հաստատի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «РБК-Украина»-ն։
Զելենսկին «լավ նշան» է անվանել այն, որ ռուսաստանյան կողմը մտածում է պատերազմի ավարտի մասին։ Նա նշել է, որ ցանկացած պատերազմի իրական ավարտի ամենաառաջին քայլը հրադադարն է։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է հանդիպումների, բայց դրանից առաջ պետք է դադարեցնել կրակը։
«Անգամ մեկ օր սպանությունները շարունակելու իմաստ չկա։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանը մայիսի 12-ից կհաստատի լիակատար, տևական և հուսալի հրադադարը, և Ուկրաինան պատրաստ է հանդիպելու»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ մայիսի լուսյ 11-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ, որի ընթացքում առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսել։