|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին՝ ԿԳ բյուջեի ծախսերը ներկայացնելու ընթացքում հարցուպատասխանի ժամանակ, ասել էր, որ «Այբ»-ի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ֆինանսական աուդիտ է իրականացվում:
Yerkir.am-ը հետաքրքրվեց նախարարից, թե աուդիտի արդյունքները պատրաստ են: Հարությունյանը պատասխանեց, որ, այո, մեկ տարվա արդյունքները պատրաստ են: «Մի քանի օրվա ընթացքում կհրապարակենք արդյունքները»,- ասաց նա:
Լրագրողների մեկի հարցին, թե նախարարը շարունակո՞ւմ է պնդել, որ տեր Մեսրոպ քահանա Արամյանը հանրակրթությանն ամենամեծ վնասները հասցրած մարդկանցից մեկն է, նախարարը պատասխանեց, որ «Արարատյան բակալավրիատի» աուդիտով չէ, որ պետք է այդ կարծիքը հայտնի: «Ես մինչ այդ եմ նման կարծիք հայտնել ու շարունակում եմ պնդել դա»,- նշեց նա:
Հարցին, թե վերանայելո՞ւ են ծրագրի ֆինանսավորման չափը, Հարությունյանը պատասխանեց, որ քննարկում են այդ հարցը: