|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ԱՄՆ-ի հատուկջոկատայինները փրկել են Իրանում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին, ով ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետ է, նա տարհանվել է և անվտանգ է։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք գտանք նրան։ ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը մեր անձնակազմի անդամ սպաներից մեկի համար։ Մենք երբեք չենք լքի ամերիկացի զինվորի»,-հայտարարել Է Դոնալդ Թրամփը:
Իրանի արևմուտքում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկու անդամներից մեկը միանգամից փրկվել էր, իսկ երկրորդին փնտրում էին ԱՄՆ-ն ու ԻՀՊԿ-ն:
Կործանումից հետո իրեն հետապնդող իրանական ուժերից օդաչուն թաքնվել է բլրի գագաթին։
ԱՄՆ-ի զինվորականները ներխուժել էին Իրան՝ փրկարարական գործողություն իրականացնելու համար։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, կատաղի մարտեր են ընթացել Իրանի հարավ-արևմուտքում։
Դոնալդ Թրամփը օվալաձև գրասենյակից հետևել է մարտերին:
Հաղորդվում էր ԱՄՆ-ի զրահատեխնիկայի և օդային աջակցության մասնակցության մասին։ Բայց ԱՄՆ-ի բոլոր ուժերն արդեն դուրս են բերվել Իրանի տարածքից։