կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 08:59
Քաղաքական

Երկնագույն քվեաթերթիկ չի լինի. «Ժողովուրդ»

Երկնագույն քվեաթերթիկ չի լինի. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսված Է, որ Աժ ընտրություններում կուսակցությունները ներկայացված են լինելու տարբեր գույների առանձին քվեաթերթիկներով։ Գույները բաշխելու Է ԿԸՀ-ն՝ վիճակահանությամբ։ Եվ հետաքրքիր իրավիճակ Է սպասվում, ինչպե՞ս կվարվեն կուսակցությունները, եթե իրենց բաժին հասնի երկնագույնը։ Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց հարցի պատասխանը ստանալ կուսակցությունների ներկայացուցիչներից։ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն այս առնչությամբ ասաց. «Միանշանակ հավատացնում եմ, որ նման գույնի թերթիկ չի լինի»։ ԲՀԿ խմբակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն էլ հայտարարեց. «Երբ ԲՀԿ խմբակցությունում Հրայր Թովմասյանի և Վարդան Պողոսյանի հետ քննարկվել է ԸՕ վերաբերյալ նախնական մի քանի մոտեցում, այդ ժամանակ քննարկվել է, որ կապույտ գույնի քվեաթերթիկ չի լինելու՝սև քարոզչությունից խուսափելու համար»։ Իսկ ԱՎՄԿ քարոզչության պատասխանատու Էդգար Առաքելյանն ասաց, որ ինչ գույն էլ լինի, կլինի իրենց հաղթանակի գույնը»,–գրում է թերթը։